Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու          ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով       «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 10 մետր գլորվելով, հայտնվել այգում    

25 հուլ 2025 11:41

Պռոշյան գյուղի մոտակայքում բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները

Պռոշյան գյուղի մոտակայքում բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաներըՀուլիսի 24-ին, ժամը 22։03-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են:

Փրկարարները փակել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել ավտոմեքենանեը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր