Դատախազությունը պահանջում է Մայր Աթոռին նվիրած տարածքները վերադարձնել ՊՆ-ին          Սպասվում է +39 +41 աստիճան տաքություն, կդիտվի բարձր ջերմային ֆոն       Երևան-էջմիածին ավտոճանապարհին «VAZ»-ը բախվել է կայանած «ZIL»-ին, կա տուժած    

02 օգոս 2025 12:01

Սպասվում է +39 +41 աստիճան տաքություն, կդիտվի բարձր ջերմային ֆոն

Սպասվում է +39 +41 աստիճան տաքություն, կդիտվի բարձր ջերմային ֆոնՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում օգոստոսի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ։

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 2-6-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00-ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր