Ֆրանսիական դատարանը նոր ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի համար          Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Սեպտեմբերի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

03 սեպ 2025 09:20

Փաշինյանը ՔՊ–ականներին՝ ռուսական թեմաներով ամեն մեկն իրավունք չվերապահի ավել-պակաս խոսել. «Իրավունք»

Փաշինյանը ՔՊ–ականներին՝ ռուսական թեմաներով ամեն մեկն իրավունք չվերապահի ավել-պակաս խոսել. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում ասում են, թե՝ ԱԺ նստաշրջանին ընդառաջ՝ Նիկոլը՝ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջոցով, պատգամավորներին նոր ինստրուկտաժ է արել. «Քիչ խոսել, շատ աշխատել»։

Հատկապես զգուշացրել է ռուսական թեմաներով ամեն մեկն իրեն իրավունք չվերապահի ավել-պակաս ասել-խոսել, Կաթողիկոսի թեմայով՝ շատ չընդլայնվել։ Ուշադիր լսել ԱԺ փոխնախագահ, Թուրքիայում իրենց բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հրահանգներին, երկու նոր պատգամավորներին հետեւել, որ «ափռ-ցփռ չխոսեն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր