Տավուշում տղամարդը մուտք է գործել քաղաքացու ննջասենյակ, փորձել խեղդել 34-ամյա կնոջն ու 1-ամյա երեխային, կա վիրավոր          Աստղագուշակ սեպտեմբերի 3-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին       Ֆրանսիական դատարանը նոր ձերբակալման օրդեր է տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի համար    

03 սեպ 2025 09:40

Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը․ «Հրապարակ»

Դեմ են «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ, ընդ որում՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Խոսակցություն է գնացել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։

Ըստ ամենայնի, հեռախոսազանգի պատճառը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում արտաբերած մեկ արտահայտությունը, երբ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայե՞ր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն (ազատ արձակեն), կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»։ Հավանաբար, այդ խնդրանքը հնչել է, եւ Հաջիեւը զանգահարել է ՀՀ պաշտոնյային, որ ոչ թե Թրամփին մերժեն, այլ՝ «անողնաշար հայերին»։

Մեր տեղեկություններով, նա ուղիղ տեքստով ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը եւ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին եւ ռազմագերիներին։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։

Պարզ է, որ առանց այն էլ վախեցած ու Ադրբեջանին ամեն ինչում զիջող ՀՀ կառավարության ներկայացուցիչն անհանգստացել է այս հեռախոսազանգից եւ հանգստացրել զրուցակցին։

Մեզ ասացին, որ ՀՀ կառավարությունը հիմա առավել եւս մտադիր չէ պայքարել Բաքվում գտնվող բանտարկյալների համար։ Բայց Փաշինյանը հույս ունի, որ մինչեւ ընտրությունները կհաջողվի գոնե ինչ-որ մեկին վերադարձնել, որպեսզի հանրությանը դա ներկայացնի որպես քաղաքական հաղթանակ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու ապացույց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 09․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր