Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեին ՀՀ իշխանություններին` մնային ու ապրեին Արցախում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Դժվար է ասել, թե իրականում ինչ է եղել, սակայն Ադրբեջանում 2023 թվականից հետո մնացած շուրջ 5 տասնյակ հայերի թիվն այս ընթացքում նվազել է, եթե չեմ սխալվում, հիմա մեկ տասնյակի շրջանակներում է:
Մի մասը ՀՀ են եկել, կա նաև մահացության դեպքեր: Սոցիալական մեդիայի ադրբեջանական հատվածում հաճախ է նկատելի Ստեփանակերտում գտնվող հայերի նկատմամբ ծաղր ու վիրավորանք արտահայտող տեսանյութեր ու չի բացառվում, որ հենց այսպիսի իրավիճակներից մեկն էլ բերել է նման միջադեպի:
Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, որն արտահայտվում է թշնամության և վիրավորանքի էլեմենտներով:
Սա նաև հուշում է, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե նրանք ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում` ադրբեջանական վերահսկողության և ատելության միջավայրում»: