Ծափաթաղում 3-ամյա տղայի կյանքից զրկած հայրը դատարանի որոշմամբ դատապարտվեց ցմահ ազատազրկման          Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը       Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

19 սեպ 2025 12:28

Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա

Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենաԵռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախցին իր ամենաթանկն է վճարել, որ այսօր ՀՀ-ն գոյություն ունենա: 

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում արցախցիների վերադարձը, արդյոք Արցախի էջի վերաբացում հնարավո՞ր է, Շահրամանյանն ասաց. «Դա միայն արցախցիների հարցը չէ, դա համահայկական հարց է: Մենք ակնկալում ենք, որ այս հարցի շուրջ կունենանք կոնսենսուս որն այս պահին, ցավոք սրտի, չկա: Արցախի հարցը չի կարող փակվել, քանի դեռ արցասխցին զրչկված է իր հայրենիքից, իր գերեազմաններից, իր սրբություններից: Մենք համարում ենք, որ շուտ թե ուշ պետք է համապատասխան գնահատական ստանա»:

Անդրադառնալով Եվլախի հանդիպման շուրջ խոսակցություններին Շահրամանյանը հստակեցրեց. «Ուզում եմ տեղեկացնել՝ Եվլախի հանդիպմանը ես չեմ մասնակցել, երբևիցե Եվլախում չեմ եղել, Եվլախի հանդիպմանը մանսակցած անձինք որևիցե փաստաթուղթ չեն ստորագրել և այդ հանդիպումը կրել է միայն հումանիտար բնույթ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր