Սրբազանները բանտում էլ են մթնոլորտ փոխել․ «Հրապարակ»

Բագրատ սրբազանի այցելությունները փակ են, եւ նրան միայն փաստաբաններն են այցելում, իսկ Միքայել սրբազանի մոտ ամեն օր այցելուներ են գնում` պատգամավորներ, հարազատներ: Երբ նրան հարցնում են, թե ինչի կարիք ունի, ինչով օգտակար լինեն, նա միայն գրքեր է խնդրում, ընդ որում` սկզբում անգլերենով գրքեր էր խնդրել, վերջերս իտալերեն գրքեր է խնդրել, քանի որ ժամանակին մոտ 2 տարի ապրել է Իտալիայում, Մխիթարյան միաբանությունում եւ հրաշալի տիրապետում է իտալերենին: Այցելուները վստահեցնում են, որ սրբազանների «դուխը» տեղն է, չնայած այցելուներից մեկը մեզ փոխանցեց, որ Միքայել սրբազանը չի կարողանում թաքցնել իր վիրավորանքը կատարվածից։ Սրբազաններն ամեն օր մեկժամյա զբոսանքի են դուրս գալիս մեկուսարանի հատուկ տարածք, որտեղ Բագրատ սրբազանը մարզվում է, իսկ Միքայել սրբազանն իր նշանավոր քայլվածքով ճեմում է:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 20․ 09․ 25 թ