Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից          Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի       Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է    

03 հոկ 2025 09:51

Օրենքին դեմ գնալով՝ ժամկետը երկարացրել է, բայց զեկույցը ժամկետանց է համարում․ «Հրապարակ»

Օրենքին դեմ գնալով՝ ժամկետը երկարացրել է, բայց զեկույցը ժամկետանց է համարում․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի հետ կապված հանգուցալուծումը կարծես գտնվել է` այն կքննվի փակ լսումների ֆորմատով, ինչից հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը գոհ չէ եւ պնդում է, որ ժամկետների խախտում չկա` ԱԺ նախագահը պարտավոր է զեկույցը կանոնակարգ օրենքի համաձայն մտցնել լիագումար նիստերի օրակարգ

ԱԺ նախագահն էլ պնդում է, որ ստացել է ԱԺ իրավական վարչության եւ քարտուղարության եզրակացությունները, համաձայն որոնց՝ խախտվել են ժամկետները։

Քննիչ հանձնաժողովը ձեւավորվել է 2022 թ. փետրվարին։ Իսկ 2023-ի նոյեմբերին երրորդ ժամկետն են երկարաձգել, չնայած այն ժամանակ «Հայաստան» դաշինքը հարց էր բարձրացրել, որ հանձնաժողովը 23 թ. օգոստոսի 11-ից ի վեր այլեւս լեգիտիմ չէ, եւ ԱԺ նախագահը պետք է հայտարարությամբ հանդես գա ու դադարեցնի դրա գործունեությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր