Կիրանցի 6 բնակիչ հրաժարվում է Ադրբեջանին հանձնված հողի դիմաց փոխհատուցումից          Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2026 թվականը կհայտարարի հոգևոր կյանքի վերանորոգման տարի       Տեսանյութ. Այսօր ձմեռային արևադարձն է, մինչև հունիսի 21-ը ցերեկվա տևողությունն օր-օրի ավելանալու է    

03 հոկ 2025 12:01

Արաքս գետից ավազ արդյունահանելով` մեր երկրի տարածքն ենք կրճատում

Արաքս գետից ավազ արդյունահանելով` մեր երկրի տարածքն ենք կրճատումՄենք հսկայական խնդիրներ ունենք ավազի արդյունաբերության ոլորտում, որովհետև սա այն ոլորտներից է, որ թափանցիկության լրջագույն խնդիր կա, և մենք այդ խնդիրները լուծելու դժվարություններ ունենք: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի բացման ժամանակ:

«Երբ մենք վճռական քայլերի գնալու տրամադրվածություն ենք ունենում, շինարարության այս ծավալների պատճառով, շատ արագ ճնշում ենք զգում շինարարության ոլորտից, որովհետև պարզվում է, որ եթե ամեն ինչ ստանդարտի մեջ տեղավորենք, բավականին երկար ժամանակ Հայաստանում շինարարությունը կկանգնի, որովհետև հենց ավազի ոլորտում ահռելի ստվեր կա, ընդ որում ստվեր, որը ամեն օր մեր փողոցներով և մայրուղիներով երթևեկում են»,-նշել է նա:

Վարչապետը հավելել է, որ իրենք այդ ստվերին հետ առնչվելու ձևը դեռևս չեն գտել և դա լրջագույն մարտահրավեր է:

«Էլ չեմ ասում, որ մենք այստեղ պետական անվտանգության երևույթներ, տարածքային ամբողջականության խախտման խնդիրներին ենք առնչվում, երբ պարզվում է՝ Արաքս գետից մենք ավազ արդյունահանելով` մեր երկրի տարածքն ենք կրճատում, ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր դա անում են, և մենք այստեղ էֆեկտիվ հակազդման մեխանիզմներ շատ չունենք, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ ոլորտի մեծագույն պրոբլեմներից մեկը ոլորտի իմիջն է»,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հավելել է, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ոլորտին վերաբերելի բազմաթիվ հարցեր են կուտակվել, խնդրել, որ ֆորումի մասնակիցներն անպայման ուշադրություն դարձնեն դրա վրա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր