Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

18 հոկ 2025 20:05

Տեսանյութ․Այս հրապարակն է որոշելու` իշխանափոխություն կլինի՞, թե` ոչ

Տեսանյութ․Այս հրապարակն է որոշելու` իշխանափոխություն կլինի՞, թե` ոչՄենք գտնվում ենք Հայաստանի «Ազատության» հրապարակում։ Ազատության հրապարակում սկիզբ են առել մեր պատմության շատ կարևոր շարժումներ: Առաջին՝ այստեղ է սկսվել Ղարաբաղյան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսվել Հայաստանի անկախության շարժումը և երկու շարժումները մեր հայրերը հասցրել էին դեպի հաղթանակ: Այսօր «Մեր ձևով» շարժումը սկսում է Հայաստանի վատ շրջանի ավարտի շարժումը և վերակառուցման շարժումը: Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: 

«Մենք պետք է բոլորս պատրաստ լինենեք և աշխատենք, գնանք դեպի ընտրություններ: Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով, լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին: Շատերը կասեն՝ ինչպե՞ս ենք հեռացնելու, եթե նա ունի պետական ռեսուրսներ: Ես կարող եմ ասել՝ հաղթանակը պետք է լինի այնպես, որ ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն՝ ՔՊ-ի պարտությունը լինի անվերապահելի»,-նշեց նա: 

«Եվս մեկ անգամ խոսենք, շփվենք, իրազեկենք: Դա է այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ կարող է անել: Այս հրապարակում է իշխանափոխության ոգին նետված, այս հրապարակն է որոշելու իշխանափոխություն կլինի՞, թե՞ ոչ»,-հավելեց Նարեկ Կարապետյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր