Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին          Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել հայ գերիներին ազատելու համար       Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով    

29 հոկ 2025 21:41

Կարող են գիշերը զանգել և ասել, որ հիվանդին սուրբ հաղորդություն պիտի տրվի, այդ դեպքում ես ի՞նչ պիտի անեմ

Կարող են գիշերը զանգել և ասել, որ հիվանդին սուրբ հաղորդություն պիտի տրվի, այդ դեպքում ես ի՞նչ պիտի անեմՆախատեսված ժամին առավոտյան գալիս, բացում են եկեղեցու դռները, երեկոյան՝ փակում։ Խնդիրն այն է, որ, օրինակ, ինձ կարող են գիշերը զանգել և ասել, որ հիվանդին սուրբ հաղորդություն պիտի տրվի, այդ դեպքում ես ինչպե՞ս պիտի անեմ։ Կամ օրինակ ասեն՝ հիվանդ կա, ում պետք է մկրտել, և եկեղեցուց պետք է վերցնել մյուռոնը, ինչպե՞ս կարող եմ դա անել։ Այս մասին Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց Տեր Սարգիսը՝ խոսելով այն մասին, որ կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու դռների փականները։

«Ափսոս, որ չեմ տեսանկարահանել այն պահը, երբ հանել են եկեղեցու դռան փականի միջուկը և փոխել այն»,–ասաց նա՝ ի պատասխան Ստեփան Ասատրյանի հերքումների։

Նշենք, որ փաստաբան Արա Զոհրաբյանը կարգալույծ քահանայի կողմից եկեղեցու դռան փականները փոխելու դեպքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր