Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

06 նոյ 2025 09:25

Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին․«Հրապարակ»

Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին․«Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանին անցկացնելու համար Վաղարշապատում ՔՊ-ն անցել է «մարտեր առանց կանոնների» ձեւաչափին։ Քարոզարշավին ներգրավվել են նաեւ դպրոցների տնօրեններ, որոնք ընտրական հանձնաժողովների նախագահներ են։

Լուրեր կան, որ նրանք ցուցակագրում, օգնություն են բաժանում բնակիչներին՝ ինչ-որ ՀԿ-ների անունից, հընթացս ուղղորդում իշխանական թեկնածուի կողմը։ Մեզ պատմեցին, որ քարոզարշավին ակտիվ ներգրավված են նաեւ Մեխակյանի քրոջ ամուսինը եւ նրա եղբայրը, որոնք Վաղարշապատում հայտնի են իրենց ոչ այնքան ընդունելի վարքով։ Նրանք վախեցնում են՝ ով Մեխակյանի հասցեին վատ արտահայտվի կամ չընտրի, լավ չի լինի իր համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 06․ 11․ 25 թ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր