Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր          Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի       Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած    

07 նոյ 2025 09:25

Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. «Հրապարակ»

Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին: Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։

Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։ Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը:

Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձեւավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր