Նախաստորագրվել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր          Թոշակառուն շանս ունի իր թոշակով տարին մի զույգ կոշիկ առնի, մի հատ կոֆեի բաժակ, մի հատ թեյի բաժակ առնի       Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն, կա տուժած    

12 նոյ 2025 12:38

Համայնքներում մարդկանց ասել են, որ տեսախցիկներ են տեղադրված և վերահսկելու են նրանց ընտրությունը

Համայնքներում մարդկանց ասել են, որ տեսախցիկներ են տեղադրված և վերահսկելու են նրանց ընտրությունըՎաղարշապատ համայնքում տեղի է ունենում նախընտրական քարոզչություն, և ի պատիվ ԶԼՄ-ների, արդեն կան արձանագրված խախտումներ։ Այս մասին Վաղարշապատում ընտրություններից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը։

Նա նշեց, թե ընտրական իրավունքի գաղտնիությունը շատ կարևոր է, և եթե քաղաքացին ինքն իր ընտրույթունը բացահայտում է, ապա դա պատժելի արարք է համարվում։ Մելոյանը մտահոգություն հայտնեց՝ նշելով, որ իրենց տեղեկացրել են, որ համայնքներում մարդկանց ասում են, թե տեսախցիկներ են տեղադրված և այդ տեսախցիկներով վերահսկելու են նրանց ընտրությունը։ 

«Փորձում են միջամտություն իրականացնել և մարդու ազատ ընտրական իրավունքի վրա ներազդել։ Հարգելի քաղաքացիներ, որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու ձեր ընտրությունը վերահսկելու։ Բոլոր տեղամասերում մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը և իրենք որևէ կերպ չեն կարողանալու արձանագրել, թե քվեախցի հետևում որ ուժի քվեաթերթիկն եք նախընտրելու»,-ասաց Գոհար Մելոյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր