Երևանում «Opel Astra»-ն բախվել է «Toyota»-ին, «Mercedes»-ին, «Tesla»-ին և «Chevrolet Volt»-ին          Նոյեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, եղանակն առաջիկա օրերին    

15 նոյ 2025 09:49

Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»

Ինչպես են Միքայել Հարությունյանի որդիները «պատվիրել» եվրո-ամերիկյան սանկցիաներ. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդիները վերջին տարիներին ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք ռուսաստանցի պաշտոնյաների նկատմամբ Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի սանկցիաների ձևավորման գործընթացում։ Որոշ դեպքերում դրանց հիմքում տեղ է գտել Հարությունյանների անձնական հաշվեհարդարը։ Նրանք դիմել են Ալեքսեյ Նավալնու հիմնադրած ФБК-ին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին, որը գործում է հակակոռուպցիոն բացահայտումների ձևաչափով, ֆինանսավորվում է արևմտյան կառույցների միջոցով և հաճախ օգտագործվում է որպես առանցքային օղակ՝ սանկցիաների համար անհրաժեշտ տեղեկատվական փաթեթներ ձևավորելու նպատակով։ Նրանց կողմից ФБК -ին փոխանցված նյութերի հիման վրա պատրաստվել են համապատասխան «փաթեթավորված» տեղեկագրեր, որոնք ուղարկվել են արևմտյան գործընկերներին։ Այդ մեխանիզմը, մեր տվյալներով, դարձել է մի շարք սանկցիաների գործարկման հիմք։

Այս ամենի հետևանքով սանկցիոն հարվածի տակ են հայտնվել մի շարք գործիչներ, օրինակ՝ Բորիս Օբնոսովը, Ալեքսեյ Ռեպիկը, Ալեքսեյ Կրիվորուչկոն,Պյոտր Ավենը։ Այս գործընթացի թիրախներից մեկն է դարձել նաև ռուսական ռազմատեխնիկական ոլորտում երկարամյա փորձ ունեցող, փակ նախագծերի վրա աշխատող կոնստրուկտոր, հայազգի գործարար Մկրտիչ Օքրոյանը, որի անունը հազվադեպ է հայտնվում բաց աղբյուրներում։ Սակայն նրա նկատմամբ կիրառված սանկցիաները, ըստ աղբյուրների, ունեցել են ոչ թե քաղաքական, այլ բացառապես անձնական բնույթ։

Այս ամենի մեջ հետաքրքիր է այն, որ Միքայել Հարությունյանը շարունակում է ապրել Ռուսաստանում, մինչդեռ նրա որդիները համագործակցում են արևմտյան ամենահակառուսական կառույցներից մեկի՝ ФБК-ի հետ՝ ռուսական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ սանկցիոն գործընթացներում մասնակցելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր