Սրբազանների ուղերձը նույնն է՝ մնալ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, աջակցել և պաշտպանել մեր Սրբության Սրբոցը          Դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով       Նոյեմբերի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 նոյ 2025 11:14

Տեսանյութ․Սպիտակ տան մոտ հրաձգություն է եղել, վիրավnրներ կան, կասկածյալն ապօրինի ներգաղթյալ է

Տեսանյութ․Սպիտակ տան մոտ հրաձգություն է եղել, վիրավnրներ կան, կասկածյալն ապօրինի ներգաղթյալ էԱնօրինական ներգաղթյալները Միացյալ Նահանգների համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո ազգին ուղղված իր ուղերձում։

«Այս հարձակումն ընդգծում է մեր ազգի առջև ծառացած ազգային անվտանգության հիմնարար սպառնալիքը։ Նախորդ վարչակազմը թույլ է տվել երկիր մուտք գործել 20 միլիոն չստուգված և անհայտ օտարերկրացիների»։

Թրամփը նշել է, որ Նրան Բայդենի վարչակազմը բերել է 2021 թվականի սեպտեմբերին՝ այն նույն անբարո չվերթներով, որոնց մասին բոլորը խոսում էին այն ժամանակ։ Անօրինական ներգաղթյալներն ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Միացյալ Նահանգների համար

ըստ Ներքին անվտանգության նախարարության տեղեկությունների՝ ձերբակալված կասկածյալն օտարերկրյա քաղաքացի է, որը մեր երկիր է ժամանել Աֆղանստանից՝ երկրի դժոխքից։ Նա շեշտել է, որ Նրան Բայդենի վարչակազմը բերել է 2021 թվականի սեպտեմբերին այն նույն անբարոյական չվերթներով, որոնց մասին բոլորը խոսում էին այն ժամանակ։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայող, հաղորդել է NBC News-ը։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակումը, հավանաբար, նպատակային է եղել՝ նշելով, որ կրակողը նույնպես վիրավոր է և այժմ գտնվում է հիվանդանոցում և կալանավորված է։ Նրա դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել։

ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակոցների կասկածյալին նույնականացրել են 29-ամյա ծագումով աֆղան Ռահմանուլլա Լականվալին։ Նա ապրում էր Վաշինգտոն նահանգի Բելինգհեմ քաղաքում՝ կնոջ և հինգ երեխաների հետ։

Կասկածյալի ազգականը հայտնել է, որ նա Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականի սեպտեմբերին՝ աֆղանական բանակում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատներում 10 տարի ծառայելուց հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր