«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

03 դեկ 2025 11:00

Մերձավանում ավտոմեքենա է այրվել, «Hyundai»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից

Մերձավանում ավտոմեքենա է այրվել, «Hyundai»-ում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրիցԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղի 36/3 հասցեի դիմաց «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Արշակ Պետրոսյանը նկատել է, որ ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս: 
 
Shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինը կանգնել է, դուրս եկել ավտոմեքենայից, սակայն ավտոմեքենան միանգամից բռնկվել է:
 
Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են հրդեհի հանգամանքները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր