Փետրվարի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ-ն ծեծի համար դատվողներին պատգամավոր է դարձնում․ «Հրապարակ»       Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»    

06 դեկ 2025 17:07

Շնորհակալություն եմ հայտնում Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է ուղարկել Ալիևին

Շնորհակալություն եմ հայտնում Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է ուղարկել ԱլիևինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալիևին նամակ է ուղարկել, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նամակում մասնավորապես նշված է.

«Հարգելի´ պարոն նախագահ,

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Փաշինյանի հետ համատեղ նամակի համար, որով ինձ առաջադրում եք Նոբելյան խաղաղության մրցանակի: Ես խորը երախտագիտություն եմ հայտնում այս հեղինակավոր մրցանակի համար, որը մեզ ոգեշնչում է շարունակել մեր կարևոր առաքելությունը:

Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ՝ ես շարունակում եմ հանձնառու լինել աշխարհում հակամարտությունների դադարեցմանը և բոլոր մարդկանց համար խաղաղության ու բարգավաճման ապահովմանը: Ձեր շարունակական գործընկերության շնորհիվ մենք կհասնենք անհնարինին:

Կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր շարունակական աջակցության համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր