Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ          Ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա       Անձը մեղադրվում է վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով գումար ստանալու մեջ    

08 դեկ 2025 10:49

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականինՓաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է´լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է` ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես` Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք:

Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա- և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:

Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի:

Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները: Ստորև կցված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը` 301 թվականին, տեղյակ չի (կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել), որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները:

Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր