Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին       Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հետ    

08 դեկ 2025 09:20

Հայաստանում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Արթիկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սևան քաղաքում մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր