Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnր          Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ՀՀ հարկատուների փողերով զբաղվել ադրբեջանական զավթnղական թեզերի պրnպագանդայով    

09 դեկ 2025 19:54

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento»-ն, վիրավnր կա

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի թունելում, բախվել են «Renault» և «MAN» բեռնատարներ, «Volkswagen Vento»-ն, վիրավnր կաԱյսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12-50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում բախվել են Լոռու մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա․-ի վարած «Renault» մակնիշի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի Բադրի Գ․-ի վարած MAN մակնիշի կցորդիչով բեռնատարները և Երևանի բնակիչ 45-ամյա Նորայր Ն․-ի վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում 1 հոգու առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
 
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր