Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 1-ի համար    

03 հուն 2026 16:15

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից

Վենեսուելայի նախագահ Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրիցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային, որի  նախագահ Նիկոլաս Մադուրոն ու նրա կինը ձերբակալվել ու դուրս են բերվել երկրից։

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truth Social հարթակում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջողությամբ իրականացրել են խոշորածավալ հարված Վենեսուելայի և նրա առաջնորդի՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ, որը իր կնոջ հետ միասին ձերբակալվել և դուրս է բերվել երկրից»,-գրել է նա՝ մանրամասնելով, որ գործողությունն իրականացվել է ԱՄՆ իրավապահ մարմինների հետ համատեղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր