Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արարատի մարզում բшխվել են «Mazda»-ն և «Lexus RX300»-ը, կան վիրшվորներ       Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը    

03 հուն 2026 19:35

Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 4 տուժած

Տաթև-Կապան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն, վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, կա 4 տուժածԱյսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հյատնում է Shamshyan.com-ը, ժամը 15։30-ի սահմաններում Տաթև-Կապան ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 45-ամյա Էդգար Բ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Ռաֆայել Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով վարորդներից Էդգար Բ․-ն և 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականը։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր