Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Ի՞նչ է խոստանում 2026 թվականի հունվարը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար       Հունվարի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հուն 2026 11:22

Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն՝ հրդեհի բռնկումով, կա վիրավոր

Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյnւն՝ հրդեհի բռնկումով, կա վիրավորԱյսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Shamshyan.com-ի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված վայր օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 1 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել ու աշխատակիցը երբ մտել է ներս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխախոտը կամ միացրած, կամ ներսում վառելով ծխախոտը, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր