Ապրիլի 15-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 15-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՔՊ-ի նախընտրական ցուցակը խմբագրման փուլում է. «Հրապարակ»    

04 հուն 2026 12:27

Վենեսուելայի ձերբակալված նախագահ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարան

Վենեսուելայի ձերբակալված նախագահ Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարանՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ու կինը ԱՄՆ են տեղափոխել Կարակասում ամերիկյան ռազմական գործողությունից հետո։

Զույգին ձերբակալել են գիշերը նախագահական նստավայրի ննջարանում: Նրանց տեղափոխել են ռազմանավ, իսկ հետո ինքնաթիռով տեղափոխել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Ստյուարտ օդանավակայան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտնել էր, որ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր