Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 1-ի համար    

04 հուն 2026 14:08

Վայոց ձորում «Վիլիս»-ը մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ

Վայոց ձորում «Վիլիս»-ը մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջԱյսօր՝ հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները ու պարեկները նախ ուղղել են ավտոմեքենան, այնուհետև փրկարար ծառայության ավտոմեքենայով քարշակելով դուրս բերել երթևեկելի գոտի։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր