Տեսանյութ․Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էՀիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության տոնը          Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով       Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ    

05 հուն 2026 09:34

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման հերթական արարը կարելի է գնահատել սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ

Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման հերթական արարը կարելի է գնահատել սահմանադրական կարգի տապալման դասական օրինակՀայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։

Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։

Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։

Ամեն հայի սրտից բխած,

Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.

Երկար կյանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հոր.

Տեր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր