Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Վարդենիկում 39-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բшխվել է քարե պատնեշին, վարորդը մшհացել է       Հայաստանը հավատարիմ է մնում մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներին    

07 հուն 2026 18:18

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերըԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում:

«Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների միջև ղեկավարության մակարդակով հանդիպումների հնարավոր ձևաչափերը: Ուկրաինան չի թաքնվում ամենաբարդ հարցերից և երբեք չի խոչընդոտի խաղաղությանը: Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ: Եվ դա կախված է մեր գործընկերներից՝ արդյո՞ք նրանք կապահովեն Ռուսաստանի իրական պատրաստակամությունը պատերազմը դադարեցնելու համար: Ես այսօրվանից ակնկալում եմ մեր բանակցային թիմի մանրամասն զեկույցը: Այսօրվա հանդիպումներին Ուկրաինան կներկայացնեն Ռուստեմ Ումերովը, Անդրեյ Գնատովը, Կիրիլ Բուդանովը, Սերգեյ Կիսլիցյան, Դավիթ Արախամիան և Ալեքսանդր Բևզը», - նշել է Զելենսկին:

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները. Զելենսկի

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր