Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 1-ի համար    

10 հուն 2026 15:34

«Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում․ կա տուժած

«Hyundai»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտին և հայտնվել դաշտում․ կա տուժածԱյսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 14։00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Աբովյան–Ջրվեժ ճանապարհին ընթանալիս՝ Արտաշատի խճուղում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ձնակույտերին ու քարերին և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր