Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

13 հուն 2026 12:04

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ հունվարի 13-ի համար

Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար, աստղագուշակ հունվարի 13-ի համարԽՈՅ 
Բարենպաստ ու արդյունավետ կլինի օրվա սկիզբը, ուստի կարևոր ու բարդ գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Առավոտը հրաշալի գաղափարներ կտա այն Խոյերին, որոնք վերջին ժամանակներս մտածում են աշխատանքի մեջ հաջողության հասնելու մասին և նրա մասին, թե ում կարելի է դիմել մասնագիտական աջակցության խնդրանքով:
Օրվա երկրորդ կեսին լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք, քանի որ ամենայն հավանականությամբ կենտրոնանալը դժվարանալու է, ուզենալու եք հանգստանալ, թեթև ու հաճելի բանի անցնել: Հաջող կանցնեն ժամանցային ուղևորությունները, կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները:

ՑՈՒԼ
Օրվա առաջին կեսին կարևոր կլինի վեճերից խուսափելը: Շրջապատողներն այդ հատվածում կարող են սխալ հասկանալ ձեզ, անտեղի խորհուրդներ տալ կամ տհաճ նկատողություններ անել: Աշխատեք դրան հանգիստ արձագանքել, քանի որ շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ միակ ճիշտ ուղին եք ընտրել ու արժանի եք գովասանքի, այլ ոչ թե քննադատության:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ընկերների և մտերիմների հետ շփվելու համար: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը լուծելը, քանի որ հակված կլինեք թեթևամտության, կարող եք մեծ գումար վատնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Օրվա առաջին կեսին նույնիսկ աննշան իրադարձությունը կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Բացի այդ, հավանական են ցավալի սխալներ, որոնք միանգամից նկատել և ուղղել ոչ բոլոր Երկվորյակները կկարողանան: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում: Այն հարմար կլինի ուղևորությունների համար, հատկապես լավ ժամանակ կանցակցնեն ընկերների հետ միասին ճամփա գնացող Երկվորյակները: Հավանական են չծրագրված դրամական մուտքեր:

ԽԵՑԳԵՏԻՆ
Օրը հարմար կլինի ձեզ համար լրիվ նոր առաջադրանքների լուծման համար: Ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Լուրջ դժվարությունների բախված Խեցգետիններին անպայման կօգնեն հին համախոհներն ու նոր ծանոթները: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել. հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:
Օրը բարենպաստ կլինի ցանկացած գործի ստեղծագործաբար մոտեցող Խեցգետինների համար, որոնք չեն վախենում կյանքի կոչել համարձակ գաղափարները, միշտ պատրաստ են համարձակ փորձարկումների: Աստղերը ձեր կողմից կլինեն, և դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում:

ԱՌՅՈՒԾ 
Օրը բացառապես արդյունավետ կանցնի: Դուք միանգամից կկենտրոնանաք ամենալուրջ հարցերի լուծման վրա, ժամանակը մանրուքների վրա չեք վատնի: Նման մոտեցումը կօգնի արագ հասնել անհրաժեշտ արդյունքի: Կհաջողվի կյանքի կոչել այն, ինչը վաղուց էիք մտածել, ինչպես նաև իրագործել լրիվ նոր գաղափարները:
Նշանակալի հաջողությունների կհասնեն օրը ուսմանը կամ հետազոտական գործունեությանը, ինֆորմացիա հավաքելուն ու վերլուծելուն նվիրած Առյուծները: Շատ սուր կլինի ինտուիցիան, որի հուշումների շնորհիվ անմիջապես կհասկանաք, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ ոչ:

ԿՈՒՅՍ 
Օրվա սկիզբը բարենպաստ կլինի և՛ գործնական շփումների, և՛ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք հետաքրքրել ձեր ամենևին ոչ մասնագիտական որակներով: Լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք:
Օրվա երկրորդ կեսին շատ Կույսեր ուզենալու են մենակ մնալ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար դա պարզապես անհրաժեշտություն կլինի մտքերը հավաքելու և հետագա գործողությունների ծրագիր կազմելու համար: Բոլոր դեպքերում եզրահանգումների հարցում մի շտապեք. դուք մտածելու ժամանակ կունենաք:

ԿՇԵՌՔ
Եթե ժամանակը զուր չվատնեք, ապա շատ բան կհասցնեք անել: Բայց մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել: Ավելի օգտակար կլինի համախոհներին ներգրավելը, աջակցության հարցով այն մարդկանց դիմելը, որոնց նպատակները նման են ձերինին: Նման մարդկանց գտնելը դժվար չի լինի. ոմանց իսկապես կհետաքրքրեն ձեր գաղափարները, մյուսները չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին:
Կարևոր զրույցները լավ է մինչև երեկո չհետագձեք, քանի որ դրանց համար լավագույն ժամանակահատվածը օրվա առաջին կեսն է լինելու: Ավելի ուշ ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար բարենպաստ շրջան կգա:

ԿԱՐԻՃ
Բաց մի թողեք գործերում նախաձեռնող լինելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Օրը բարենպաստ կլինի աշխատանքի և ցանկացած պիտանի զբաղմունքի համար: Կարևոր չէ՝ կորոշեք ինքնուրույն գործել, թե կփորձեք համախոհներ գտնել. աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն, կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները:
Օրը հարմար կլինի նաև կուտակված կենցաղային գործերն անելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Դուք կաշխատեք դրանք արագ անել, այնպես որ ժամանակ կմնա նաև ինչ-որ յուրահատուկ բանի, օրինակ՝ հին ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐ
Համարձակ ստանձնեք բարդ ու մասշտաբային գործերը: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաջողության հասնելն էլ դժվար չի լինի: Դուք կօգտվեք բարենպաստ պայմաններից, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կնախընտրեք վճռական գործել, տեղում չդոփել: Սկզբում շրջապատողները կարող են ձեզ մեղադրել չափից դուրս մեծ ինքնավստահության մեջ, բայց ավելի ուշ կհասկանան, որ դուք ձեր ուժերը ճիշտ եք գնահատել:
Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Գնումների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը, երբ իսկապես լավ իրեր ընտրելը հեշտ կլինի:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք անմիջապես դուր կգաք նոր ծանոթներին, արագ կշահեք սովորաբար չափազանց զգույշ մարդկանց վստահությունը, որոնք նախընտրում են միայն իրենց վրա հույս դնել: Լավ կանցնի ձեր մասնագիտական գործունեությանը վերաբերող ցանկացած բանակցություն ու հանդիպում:
Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառման կամ հետաքրքիր ուղևորությունների: Այստեղ չծրագրված ծախսերից խուսափել հազիվ թե ստացվի, բայց ծախսած գումարի համար զղջալու կարիք չի լինի: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք, ոչ միայն դրական հույզեր կստանաք, այլև էներգիայով կլիցքավորվեք:

ՋՐՀՈՍ 
Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա ամենաբարենպաստ շրջանը չի լինելու շփումների համար. անբարյացակամորեն տրամադրված մարդիկ կարող են փորձել ձեզ օգտագործել ի շահ սեփական  հետաքրքրությունների կամ պարզապես անհարմար վիճակի մեջ դնել: Լավ է ոչ մի խոստում չտաք, քանի որ խոսքը պահելը դժվար է լինելու:
Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու հաճելի կանցնի: Միայն մի քանի ժամ է պահանջվելու ձեզ վաղուց հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Որոշ Ջրհոսներ կգտնեն բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին օգնելու ձևը:

ՁԿՆԵՐ 
Հավանական են հեռվից լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք: Չեն բացառվում շատ գրավիչ գործնական առաջարկները: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան միանալ հեռանկարային ու շատ խոստումնալից նախագծի վրա տարվող աշխատանքին, նոր բան սովորել ու պիտանի ծանոթություններ հաստատել:
Աստղերը խոստանում են աջակցել նրանց, ովքեր չեն սահմանափակվի սեփական նպատակներին հասնելով, այլ կաշխատեն օգնել աջակցության կարիք ունեցողներին: Չի բացառվում, որ հենց ձեր ջանքերի շնորհիվ հաջող հանգուցալուծում ստանա բարդ իրավիճակը կամ վերականգնվի արդարությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր