Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

13 հուն 2026 14:21

ՀՅԴ-ն 2026թ. խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով

ՀՅԴ-ն 2026թ. խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով2026թ.  խորհրդարանական հերթական ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի դաշինքային ձևաչափով։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է  ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ, որտեղ քննվել է ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը։

Առաջնային քննարկումները սկսելու ենք «Հայաստան» դաշինքի հետ։ Դաշինքը պահպանելու և ընդլայնելու հավակնություն ունենք»,-ասել է նա։  

Նրա խոսքով՝ ընտրություններին դաշինքային ձևաչափով մասնակցելու որոշումից հետո ազատ և լիազորված են բանակցությունները, քննարկումները վարելու և վերջնական եզրակացության գալու։ 

«Ով է լինելու և ով է արժանի իշխանությունը ձևավորել, դա որոշելու է ժողովուրդը։ Որևէ քաղաքական ուժ իրավունք չունի սահմանափակելու մեկ այլ ուժի մասնակցությունը։ Ձևավորվում են համապատասխան դաշինքները, կներկայացնեն ծրագիր, կներկայացնեն թիմ ու մեր ժողովուրդն իր գնահատականը կտա»,-ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր