Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

16 հուն 2026 12:01

Մերկասառույցի պատճառով Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա զnh

Մերկասառույցի պատճառով Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել. կա զnhԱյսօր՝ հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Սևակ Ի.-ի վարած «Toyota» մակնիշի և 35-ամյա Վահան Ս.-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Toyota»-ի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ մերկասառույց է։ Այն սպասարկող ընկերությունը, որն ըստ դեպքի վայրում հավաքվածների «Գավառ սերվիս»-ն է, մատը մատին չի տվել, ճանապարհի մերկասառույցը չի մշակել աղ ու ավազի խառնուրդով, ինչն էլ դարձել է ողբերգական վթարի պատճառ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր