Ինչ հնարավորություններ կտա Հրե Ձին 2026 թվականին՝ տարվա ֆավորիտ կենդանակերպի նշաններին          Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին       Սիրիայի նախագահը հրադադարի համաձայնագիր է ստորագրել քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» հետ    

19 հուն 2026 12:14

Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասին

Էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել. Ալեն Սիմոնյանը՝ կառավարության միլիոնավոր պարգևավճարների մասինԻնչ վերաբերվում է կառավարությունում պարգևավճարներին՝ դա էդ մարդկանց աշխատավարձն է, որը տրվում է, կարող ենք համարել տրվել է կես-կես։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են պատգամավորները միայն 3 մլն պարգևավճար ստացել, իսկ գործադիրում ավելի քան կրկնակի են եղել պարգևավճարները։ 

Դիտարկմանը, թե ընդդիմադիր տարիներին Փաշինյանն աղաղակում էր թոշակառուների խնդիրների մասին, պահանջում էր բարձրացում, իսկ հիմա միլիոնավոր դրամների պարգևավճարներ է շռայլում՝ մինչդեռ թոշակառուներին ասում է, եթե անգամ 20 000-ով բարձրացնենք՝ հարց չի լուծվելու՝ Սիմոնյանն ասաց, որ այն մարդիկ, ովքեր պետք է «տատիկ-պապիկների» աշխատավարձերը բարձրացնեն՝ պիտի արհեսատավարժ լինեն։ 

«Այդ մարդիկ տատիկ-պապիկների հոսանքի, հարց են լուծում, ճանապարհներ են նորոգում, խաղաղություն են բերում, պետության բոլոր ուղղություններով աշխատում են ու ամեն ինչի մեջ մեղադրվում են՝ էդ մարդիկ պետք է կարողանան երկիրը նորմալ ներկայացնել, նորմալ շոր հագնել, նորմալ աշխատանքի գան, ու մրցունակ լինեն, որ նույն պետական համակարգում աշխատողը չնախընտրի գնալ մասնավորում աշխատել»։     

Նա ընդգծեց, որ պատգամավորի աշխատավարձը 1 մլն դրամ է։ Դիտարկմանը, թե ինչու օրենքով չեն ֆիքսում՝ Սիմոնյանը պատասխանեց. «խնդիր կա, կանենք, միջանկյալ խնդիր կա, կանենք»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր