Մարտի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Աշխատակիցների բանկային քարտերը հավաքել են. գործարար Արման Հակոբջանյանի նոր բարքերը. «Ժողովուրդ»       Կանանց տոնի առթիվ տղամարդիկ էլ են պարգևավճար ստացել․ «Հրապարակ»    

20 հուն 2026 14:07

Մենք այլևս բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք, սեղանի վրա ենք, ոչ թե՝ շուրջ

Մենք այլևս բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք, սեղանի վրա ենք, ոչ թե՝ շուրջԱյսօր Հայաստան՝ որպես պետություն՝ չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որը նա տնօրինում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով «Թրիփփի» վերաբերյալ փաստաթղթին նա նշեց.

«ԱՄՆ-ն ինչպես է վարվում մյուսների հետ, Հայաստանն ինչպե՞ս կարող է այնտեղ ինչ-որ վետոյի մասին «ծպտալ»։ Իշխանությունների ասելով՝ մենք արդեն  ունենք մեր երազած Հայաստանը, որը պետք է  գովերգենք»,- ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե Հայաստանին 26 տոկոս հատկացնելը պայմանավորված է ներդրումներով, Ռուստամյանն ընդգծում է․ «Անհնար է, որ  քո տարածքով անցնի ու դու կես-կես չլինես։ Նվաստացնող բան է։ Այսինքն՝ ինչից են սկսել, որ հասել են 26 տոկոսի։ Պարոն Օսկանյանը ճիշտ է ասում՝ եթե լուռ նստեին այնտեղ, ավելի լավ կլիներ երևի»։ Ռուստամյանի խոսքով՝ մենք բանակցությունների սուբյեկտ չենք, օբյեկտ ենք․ «սեղանի վրա ենք, սեղանի շուրջ չենք», մյուսները որոշում են, թե ինչ կրճոններ մեզ հատկացնեն։

Ըստ փաստաթղթի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով կհանձնվի երրորդ երկրի տնօրինությանը, և նույնիսկ նման նախագծում Հայաստանի սուվերեն տարածքում Հայաստանին կհատկացվի ընդամենը 26 տոկոս։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր