Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում          Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար. Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Անահիտ Մանասյանին       Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին    

20 հուն 2026 19:32

Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար

Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համարԱդրբեջանն ու Հայաստանը պետք է ցուցադրեն խաղաղ համակեցության ավելի շատ արդյունքներ, այս մասին Դավոսում «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար։

«Մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ Հայաստանից Ռուսաստան տարանցում ապահովելու համար։ Այսպիսով, մենք ունենք փաստացի և միակողմանիորեն բացված միջանցքներ։ Ճիշտ է՝ փոխադրումներն անցնում են Վրաստանով, բայց մի օր այդ երթուղին նույնպես կանցնի Հայաստանով։ Կգա այն օրը, երբ հայկական բեռները կանցնեն անմիջապես Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ»,-ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր