Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը       Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 հուն 2026 20:00

Հայաստանի դեմ իրական հիբրիդային պատերազմը թուրք-ադրբեջանական ուղղությունից է

Հայաստանի դեմ իրական հիբրիդային պատերազմը թուրք-ադրբեջանական ուղղությունից էԻշխանությունները եվրոպական հարթակներում հաճախ օգտագործում են «դեզինֆորմացիայի» և «հիբրիդային պատերազմի» ձևակերպումները՝ փորձելով հաճոյանալ եվրոպացիներին։ Նման արձանագրմամբ է հանդես եկել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթին։

«Եթե ռուսներն են՝ ասեք ռուսներն են, եթե չեն՝ ասեք չեն։ Միրզոյանը չկարողացավ տարրական քաջություն ունենալ և հստակ նշել՝ որտեղից են գալիս այդ վտանգները»,- նշել է նա։

Աշոտյանի համոզմամբ՝ Հայաստանի դեմ իրական հիբրիդային պատերազմն իրականացվում է թուրք-ադրբեջանական ուղղությամբ և դրա սպասարկող շրջանակների միջոցով։

«Այո, Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, բայց այն հրահրել է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմ»,- ասել է նա։

Աշոտյանը ծաղրել է նաև Միրզոյանի պնդումները սոցիալական արդարության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ հիշեցնելով միլիոնավոր դրամների պարգևավճարների դեպքերը։

«Խոսել սոցիալական արդարությունից, երբ նախարարներն իրենց համար միլիոնավոր պարգևավճարներ են դուրս գրում, ուղղակի զավեշտ է»,- ընդգծել է նա։

ՀՀԿ ներկայացուցիչը անդրադարձել է նաև իշխանության պնդումներին, թե կանխվել է պետական հեղաշրջման փորձ։

«Եթե Հայաստանում բռնություն եղել է, դա եղել է բացառապես ձեր կողմից՝ ոստիկանության ու բալակլավաներով գրոհայինների միջոցով»,- հայտարարել է Աշոտյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են ճնշել ժողովրդի արդարացի բողոքը «ալիևյան մեթոդներով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր