Մեծ Մասրիկում բախվել են «Opel»-ը և «Volkswagen»-ը, վիրավnր կա          Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ կուսակցության նախագահ       Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել    

29 հուն 2026 15:04

Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ

Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետՀայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ:

Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ստորագրել են երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր