Միքայել Սրբազանը փաստաբանների միջոցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ իր իրավունքների խախտման փաստերով          Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է       «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել    

06 փետ 2026 12:38

Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է

Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է«Ես մամուլից տեղեկացել եմ, որ որոշ վարչության անդամներ իմ բացակայության ժամանակ ինձ մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ: Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, քանի-որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, և պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը, իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե որևէ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ:  

Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է: Ես չեմ կարծում, որ իր ասածը ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլինեին կոնկրետ գործողություններ: Չեմ ցանկանա, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը, բայց նշում եմ, որ որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկման ժամանակ, համենայն դեպս իմ ներկայությամբ, որևէ մեկը ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ»:
Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք Սարգսյանը բացառում է, որ իրեն հնարավոր է կալանավորեն ու Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տանում, պատասխանեց, որ որևէ բան ոչ հաստատում է, ոչ բացառում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր