Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 4-ին    

07 փետ 2026 12:02

Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանում

Արագածոտնի մարզում, մերկասառույց ճանապարհի պատճառով, առաջացել է մոտ 18 կիլոմետրի հասնող խցանումԱյսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18-կիլոմետրանոց ճանապարհահատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով առաջացել է հսկայական խցանում։

Ճանապարհն սպասարկող ճանշինը ոչ մի աշխատանք չի իրականացրել այն մաքրելու, աղ ու ավազի խառնուրդով մշակելու համար, ինչն էլ առաջացրել է վարորդների զայրույթը։

Լարված են աշխատում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, իսկ հսկայկան խցանումն էլ արդեն 2 ժամ է՝ պահպանվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր