Իրանի դեմ հարվшծը տեղի չի ունենում, քանի որ Իրանը հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել          24 ժամվա ընթացքում երրորդ ցնցումն է գրանցվել Ադրբեջանում       Չարենցավան քաղաքում բшխվել են «Honda Accord»-ը և «Ford Transit»-ը, վերջինը կողաշրջվել է, կան վիրավnրներ    

09 փետ 2026 14:19

Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն

Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցենԲազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որոնցով նպատակ կա հասնել այնպիսի իրավիճակի, որ Վեհափառ հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն ու տանեն առաջ: Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց եկեղեցու շահերը պաշտպանող փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Մինչև հիմա չեն կարողացել գտնել մի այնպիսի իրավիճակ, որ կարողանան վարկաբեկել ու կալանավորել այնպես, որ հանրությունը խիստ չարձագանքի: Բազմաթիվ փորձեր են եղել, որոշների մասին չեմ կարող խոսել, բայց իրենք հաջողության չեն հասել»,- ասել է Զոհրաբյանը:

Արա Զոհրաբյանի խոսքով՝ իշխանության երազանքն է կաթողիկոսի դեմ գործ հարուցելը, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: Նրա խոսքով՝ նման գործերից է նաև Արման Սարոյանի հայցն ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու: 

Հիշեցնենք, որ Գևորգ Սարոյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր