Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

12 փետ 2026 14:25

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է«Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին կուսակցության համագումարի ընթացքում ասաց Նարեկ Կարապետյանը։ 

«ՈՒժեղ Հայաստանին անհրաժեշտ է առաջին հերթին ուժեղ առաջնորդ, նոր  առաջնորդ՝ կառավարչի հմտություններով, նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ; Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում՝ գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ 

Նա գալիս է ժողովրդից։ Կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո՝ նա չի մոռացել, թե որտեղից է եկել։ Նա ունի լավագույն միջազգային կապերը ՀՀ-ի համար և դրանք կօգտագործի ի շահ մեր երկրի։ Նա դա ապացուցել է գործով»։ 

Կարապետյանը նաև նշեց, որ ՀՀ Սահմանադրությունը ունի 148 հոդվածը, որը սամանում է, թե ով պետք է լինի ՀՀ վարչապետը։ «148-րդ հոդվածը փոփոխվում է Ազգային Ժողովի քվեարկությամբ  ոչ թե հանրաքվեով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր