Փետրվարի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Աճառյան-Ծարավ Աղբյուր խաչմերուկում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն       Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում    

12 փետ 2026 16:29

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։

«Հատկապես մտահոգիչ է Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունը ամրապնդելու փորձերով», - նշել է նա։

Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ընդգծել է, որ Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Սերդյուկովի խոսքով՝ սա ստեղծում է հարակից տարածքներ ահաբեկչության արտահանման իրական սպառնալիք։ Նրա համոզմամբ՝ որպես լուրջ մարտահրվեր է շարունակում մնալ արմատական ​​գաղափարախոսության տարածումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։

«Ընդհանուր առմամբ, կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված և անկանխատեսելի։ Հաշվի առնելով միջազգային հարաբերությունների շարունակական վատթարացումը՝ հակամարտության հավանականությունը միայն կաճի», - եզրափակել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր