«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, կան տուժածներ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում    

15 փետ 2026 11:02

Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ

Բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջՓետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված առևտրի փոքրիկ կրպակին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր