«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, կան տուժածներ          Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում    

15 փետ 2026 14:36

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Բուն բարեկենդանը, որից հետո սկսվում է Մեծ Պահոց շրջանը՝ ինքնամաքրման, զղջումի և աղոթական կյանքի Բուն Բարեկենդանը Մեծ պահքի առաջին կիրակին է, որին հաջորդում է Մեծ Պահքը: 
Այդ օրը պատարագը տեղի է ունենենում փակ վարագույրի ետևում։ 

Բուն բարեկենդանի նախորդ շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները, որոնք բացվում են Սբ. Զատիկի ճրագալույցի Պատարագին: 

Մեծ պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ ոտնլվայի արարողությանը, Սբ. Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սբ. Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ պահքի օրերին:

Բուն Բարեկենդանը հիշեցնում է մեր նախածնողների՝ Ադամի և Եվայի դրախտային, երանելի, երջանիկ կյանքը, Տիրոջ ներկայությունը վայելելը: Ուրախ սրտով նշելով Բուն Բարեկենդանը՝ մտնում ենք Մեծ Պահոց շրջան՝ ինքնամաքրման, զղջումի, աղոթական կյանքի մի շրջան: Այս ընթացքը մեզ հնարավորություն է տալիս խորհելու, ինքնամաքրվելու և զղջումի, աղոթքի միջոցով դառնալու դեպի Աստված, դեպի դրախտային վիճակ:
 
Ժամանակին Բուն Բարեկենդանին բնորոշ էին մեծ տոնախմբությունները: Գլխավոր զվարճությունը դիմակավոր խաղերն ու թատերական ժողովրդական ներկայացումներն էին: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր