Ռուսաստանն Իրանի հետ հետախուզական տվյալներ է փոխանակում ԱՄՆ ուժերի վերաբերյալ․ WP          Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են գերիներով, միջնորդական օգնություն են ցուցաբերել ԱՄԷ-ն և ԱՄՆ-ն       Ադրբեջանը տարhանում է Իրանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին    

15 փետ 2026 23:09

Արշակ Սրբազանը որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ

Արշակ Սրբազանը որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետՍտացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։ 

Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,– գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր