Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում, զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում       Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար ապրիլի 4-ին    

16 փետ 2026 20:40

«Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում, վարորդը մшհացել է

«Lada Priora»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում, վարորդը մшհացել էԱյսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապրհի 17 կմ հատվածում, Մխչյան գյուղի վարչական տարածքում Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտվել դաշտամիջյան հատվածում ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա՝ վարորդի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար։

Վթարի փաստով քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր