Ներխուժել են իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության          Գագիկ Ծառուկյանի և Սամվել Կարապետյանի հետ համագործակցությունը տեղի կունենա ընտրություններից հետո       Արցախի Իվանյանում ադրբեջանցի սակրավոր է վիրավnրվել ականի պայթյունից    

18 փետ 2026 15:20

Ներխուժել են իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության

Ներխուժել են իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանությանՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը:

Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների և պաշտպանություն փնտրել հայրենի իրավապահ համակարգում:

Մինչև այսօր որևէ քայլ չի ձեռնարկվել, իսկ բանը հասավ նրան, որ այսօր տվյալ անձը ներխուժել է իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության:

Գրեթե վստահ եմ, քաղաքական ստատուսի համար ինձ պատժելու դեպքում իրավապահ համակարգը մեկ րոպե չէր կորցնի:
Հետո ասում եք` ինչի են մարդիկ դիմում ինքնադաստանի ու չեն վստահում իրավապահներին»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր