Փետրվարի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»       Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ    

19 փետ 2026 01:06

ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»

ՔՊ-ում էլի խմորումներ են, կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության արդյունքների պատճառով. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում կարող է ներքին քննություն սկսվել ընտրական ցուցակի ձևավորման քվեարկության առաջին փուլի արդյունքների պատճառով։ «Փաստի» տեղեկություններով, քննություն սկսելու առաջարկն արվել է, երբ մի շարք քպականներ՝ հատկապես պատգամավորներ, կասկած են հայտնել որոշ թեկնածուների ստացած տարօրինակ բարձր քվեների կապակցությամբ։

Մասնավորապես, քպականներից շատերի համար զարմանալի է եղել Վայոց ձորի տարածքային կազմակերպությունում գրանցված պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ստացած ձայների թիվը։ Վերջինս ստացել էր 298 կողմ ձայն՝ առաջ անցնելով մի շարք հայտնի և ակտիվ պատգամավորներից (ու ոչ միայն պատգամավորներից, այլև ՔՊ-ի «հնաբնակներից»), թեև, ինչպես մեր քպական աղբյուրն է նշում, կուսակցությունում չունի այն հեղինակությունը, որ այդքան շատ ձայներ ստանար։

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊում խոսում են, որ գործել է բավականին ուշագրավ մի մեխանիզմ. մի շարք տարածքային կազմակերպություններ իրար հետ պայմանավորվել են, ցուցակներով փոխանակվել։ Արդյունքում ՔՊ-ի մի շարք պատգամավորներ բավականին «հետ են մնացել» ցուցակում, իսկ տարածքային կառույցների մի շարք ներկայացուցիչներ հանգրվանել են բավական բարձր տեղերում, մասնակի դեպքերում՝ ընդհուպ առաջին հիսնյակում։ Օրինակ՝ բարձր քվեներ են ստացել Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովհաննիսյանը, ՔՊ երիտասարդական կազմակերպությունից՝ Արաքսյա Վարդանյանը, Վայոց ձորից՝ Հայկ Ավագյանը, և այլն։ Թեպետ ՔՊ-ում հակված են «սուսուփուս անցնել» այս երևույթի կողքով, բայց, մեր տեղեկություններով, ներքին պահանջ կա գտնել և պատժել դրա բոլոր մեղավորներին։ Ավելին, ոմանք նույնիսկ սպառնացել են անվանական հրապարակել կամ «սլիվ անել» կազմակերպիչների անունները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր