Ուժեղ Հայաստանում անձնական ավտոմեքենաների տեխզննումը չեղարկվելու է Կանադայի, Վրաստանի, Ռուսաստանի օրինակով          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 1-ին       Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 1-ի համար    

19 փետ 2026 09:42

Որոշել են համայնքապետերի վախը բռնել․ «Հրապարակ»

Որոշել են համայնքապետերի վախը բռնել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․
 
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են ճնշումներն ընդդիմադիր շրջանակների եւ նրանց համակիրների նկատմամբ։ Բացառապես քրեական մեթոդներով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարող իշխանությունները, որոշ տեղեկություններով, մտավախություններ ունեն, որ իշխանության մեջ գտնվողների մի մասն էլ է իրենց դեմ։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը մարզպետների միջոցով որոշել է համայնքապետերի վախը բռնել:
 
Նրանց նախազգուշացրել են՝ եթե համապետական ընտրություններին խաղեր տան ընդդիմադիր ուժերի համար, չեն ներվի: Անգամ չեն սպասելու, որ ընտրություններն ավարտվեն` կպատժեն։ Ոչ իշխանական համայնքապետերից մեկը մեզ ասաց, որ դա չի նշանակում, թե իրենք վախեցել են այդ զգուշացումներից:
 
Նախ՝ անվտանգ աշխատելու բոլոր ձեւերը գիտեն եւ չեն պատրաստվում դավաճան իշխանության օգտին աշխատել ու ամեն ինչ անելու են իշխանափոխության համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր