Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ          Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում       Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է արհեստական բանականության կիրառում, ձայնն ամբողջովին փոփոխված է    

18 փետ 2026 17:24

Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսը

Մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» միջազգային նախագծի ամփոփիչ կոնֆերանսըԵրևանում մեկնարկեց «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա միջազգային նախագծի եզրափակիչ կոնֆերանսը, որը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը միտված է Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ նպաստելով ավանդական ուսումնական ծրագրերից դեպի ապագայամետ, կանաչ և միջդիսցիպլինար կրթական ծրագրերի անցմանը, ինչպես նաև խթանելով ուսանողների շարժունությունը։
 
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կրթության զարգացման և նորարարությունների կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանի խոսքով՝ «Էրազմուս+»-ի T-GREEN կոչվող նախագծի նպատակն էր կիրառվող կանաչ տեխնոլոգիաները տրանսֆորմացնել և տանել դեպի կրթություն։«Նպատակն էր ոչ միայն ունենալ մագիստրոսական ծրագրեր՝ միտված կանաչ տեխնոլոգիաներին, այլ նաև կրթության ընթացքում մտածողություն փոխելը։
 
Մյուս կարևոր նպատակն էր նաև, որ հայաստանյան բուհերի միջև այս ոլորտում տեղի ունենա համագործակցություն՝ ուսանողների, դասախոսների փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի իրականացման   տեսանկյունից։ Իրականությունն այսօր այն  է, որ մենք շատ հեշտ կարողանում ենք Եվրոպական միության բուհերի հետ կրեդիտների կամ ուսանողների փոխանակում իրականացնել, ճանաչել կրթությունն այդ երկրներում, հետո դա ընդունել մեզ մոտ»,-ներկայացրեց Հովհաննիսյանը։
 
Լիտվայի Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանի ներկայացուցիչ, պրոֆեսոր Աստա Վասիլոսքեյթեն նշեց, որ եռամյա նախագծի շրջանակներում հայաստանյան գործընկերների հետ կիսվել են կանաչ տեխնոլոգիաների և էներգաարդյունավետության ոլորտներում ինչպես կրթական, այնպես էլ նորմատիվ փաստաթղթային առումով իրենց ունեցած փորձով։«Այսօր ուրախ ենք, որ եկել ենք ամփոփելու եռամյա համագործակցության ծրագիրը։ Մենք հետագայում կփորձենք ավելի սերտ համագործակցել՝ ուսանողների, դասախոսների փոխանակման տեսանկյունից»,-ասաց լիտվական համալսարանի ներկայացուցիչը։
 
ՃՇՀԱՀ ռեկտոր Մանուկ Բարսեղյանը նշեց, որ նախագիծը հնարավորություն է տվել վերանայել և արդիականացնել մագիստրոսական ծրագրերը, զարգացնել բուհերի մասնագիտական կարողությունները և ամրապնդել կայուն զարգացման սկզբունքների ինտեգրումը կրթական գործընթացում։«Եվրոպական և հայաստանյան գործընկեր բուհերի համատեղ աշխատանքի շնորհիվ մշակվել և արդեն իրականացվում են նոր մագիստրոսական ծրագրեր, որոնք ապահովում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կրթություն։ Այս ծրագրերը նպատակ ունեն պատրաստել մասնագետներ, որոնք կարող են արդյունավետ արձագանքել բնապահպանական, տեխնոլոգիական և տնտեսական մարտահրավերներին՝ դառնալով գիտելիքով զինված և պատասխանատու առաջնորդներ իրենց ոլորտներում»,-համոզմունք հայտնեց ՃՇՀԱՀ ռեկտորը։
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի դիտարկմամբ՝ եվրոպացի գործընկերների աջակցությամբ Կայուն զարգացման սկզբունքների ներառումը կրթական գործընթացներում մեծապես կնպաստի Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանը և գլոբալ աշխատաշուկայի արդի պահանջները բավարարող մասնագետների պատրաստմանը։
 
«Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագիծը համակարգել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր